Неизвестный исполнитель
•3 недели назадԱնհաս Հայրենիք (Unreachable Homeland)
en • 3:46
0:003:46
Текст песни
Կուզեմ փարվել քո երկնքին Ու ամպերին քո հայաչ , Կուզեմ գրկել քո աստղերը Ու ծնկի գալ քո առաջ ։ Կարոտել էմ հայ արևը , Հայ Լուսինը կիսատված , Կարոտել էմ քո սարերը Ու անտառը երկատված ։ Ախ էլ ինչպես ասեմ իմը , Երբ իմը չես դու բնավ Երբ ականջիս էլ չի դիպչում Երգիդ ձայնը հոգեցավ ։ Երբ բալիկս հասակ առել , Չի հասկանում քո լեզուն , Երբ հայրենիք նա ասելիս Քո Մասիսը չի հիշում ։ Երբ չգիտի նա Թումանյան , Ոչ Կոմիտաս , ոչ Մաշտոց Ու չի հեգել թոթովախոս Սուրբ տառերը նա հայոց ։ Ախ էլ ինչպես ասեմ իմը , Երբ իմը չես դու բնավ , Երբ զարմացած ինձ են նայում Բալիկներս մեծացած ։